Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ «Աղոթենք միմյանց համար, խաղաղության համար».Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյան

«Աղոթենք միմյանց համար, խաղաղության համար».Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյան

0

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փաամազյանը շնորհավորել է Սուրբ Հարության տոնի առթիվ։

«Հարգարժան քաջարանցիներ եւ հայրենակիցներ`

ի նշանավորումն եւ ի փառավորումն Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության մեծագույն եւ նշանակալի տոնի` սրտանց շնորհավորում եմ բոլորիդ:

Քրիստոսի աննման Հարության ճշմարտությունը դարձավ քրիստոնեական վարդապետության եւ հավատի հիմքը, որովհետեւ ինչպես Պողոս առաքյալն է ասում` եթե մեռելների հարություն չկա, ապա եւ Քրիստոս հարություն չի առել: Եվ եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է ձեր հավատքը:

Սուրբ Զատիկը ուրախության տոն է: Քրիստոսի հարությունն ապրում է յուրաքանչյուր հավատացյալի սրտում իր խղճի հետ միասին:

Աղոթենք միմյանց համար, խաղաղության համար:

Շնորհավոր թող լինի բոլորիս Սուրբ Զատիկը, ձեր տները ուրախությամբ, հոգիները լույսով լցնի, մեր Տերն իրապես կենդանի լինի յուրաքանչյուրիս հոգիներում: Թող այսօրվա առատաբուխ շնորհները ձեզ հետ լինեն: Աստված մեր ժողովրդին Փրկիչ եւ Պահապան:

Մեծագույն հավատով եւ օրհնությամբ` համայնքի ձեր ղեկավար` Մանվել Փարամազյան։

«Քրիստոս հարյավ ի մեռելոց». «Օրհնյալ է Հարությունը Քրիստոսի», -ասվում է Մանվել Փարամազյանի շնորհավորական խոսքում:

Մեկնաբանել