![]()
Մալաք Թաուսը իրականում Նոր տարին չէ, այլ եզդիականության մեջ գլխավոր հրեշտակը։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Politik.am կայքի գլխավոր խմբագիր, ազգությամբ եզդի Բորիս Մուրազին՝ անդրադառնալով այսօր ՀՀ նախագահի կողմից եզդիական համայնքին ուղղված շնորհավորական ուղերձին։
«Հայաստանի նախագահի ուղերձում ասվում է․ Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին՝ Նոր տարվա՝ Մալաքե Թաուսի առթիվ:
Մալաք Թաուսը իրականում Նոր տարին չէ, այլ եզդիականության մեջ գլխավոր հրեշտակը։ Դա նույնն է ինչ հայ եղբայրներին շնորհավորեն Նոր տարվա՝ Գաբրիել Հրեշտակի առթիվ»,- գրել է Մուրազին։
Նշենք, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ևս շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի եզդիական համայնքի ներկայացուցիչներին։





