Գլխավոր Ահազանգ Հայտնաբերվել է Կոմիտասի գողացված կիսանդրին

Հայտնաբերվել է Կոմիտասի գողացված կիսանդրին

0

Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ  հայտնաբերվել է Վահագն Դավթյանի անվան զբոսայգու մուտքի մոտ տեղադրված Կոմիտասի հուշարձանի մետաղյա գլուխը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրին ոստիկանության հասարակայնության հետ կապերի և լրատվության վարչությունից:

Ապրիլի 12-ին Արաբկիր վարչական շրջանի ղեկավարից ոստիկանության Արաբկիրի բաժին գրություն էր ստացվել, որ Վահագն Դավթյանի անվան զբոսայգու մուտքի մոտ տեղադրված Կոմիտասի հուշարձանի մետաղյա գլուխը գողացել են:
Արաբկիրի քրեական հետախույզների ձեռնարկած ծավալուն օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ տեղեկություններ են ստացվել գողությունը կատարած անձանց ինքնության վերաբերյալ։

Ապրիլի 22-ին Երևանի բնակիչ, 29 և 32 տարեկան երկու տղամարդիկ հայտնաբերվել ու ներկայացվել են ոստիկանության Արաբկիրի բաժնի հետաքննության բաժանմունք։ Նույն օրը Արաբկիրի ոստիկանները Դավիթաշեն 2-րդ թաղամասի 32-րդ շենքի հարևանությամբ հայտնաբերել են գողոնը։ Հանգամանքները քննությամբ պարզվում են։

Մեկնաբանել