Գլխավոր Ահազանգ Ընդդիմադիրները փորձեցին մոտենալ «ՔՊ» գրասենյակին

Ընդդիմադիրները փորձեցին մոտենալ «ՔՊ» գրասենյակին

0

Ինչպես արդեն հայտնել ենք ընդդիմությունն անկանոն բողոքի ակցիաներ է իրականացնում մայրաքաղաք Երևանում:

Այս պահին ընդդիմության ակտիվիստները «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի գլխավորությամբ գտնվում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության Սայաթ -Նովա փողոցի վրա գտնվող կենտրոնական գրասենյակի հարևանությամբ:

Ակտիվիստները հորհորդում են կարգը պահպանող ոստիկաններին միանալ իրենց և բղավում տարբեր կարգախոսներ:

Ոստիկանները թույլ չտվեցին ակտիվիստներին մոտենալ «ՔՊ»-ի  գրասենյակին, ինչից հետո վերջիններս որոշեցին գնալ Կենտրոն վարչական տարածքի ոստիկանություն, քանի որ ակցիայի մասնակիցներից մի քանիսը բերման էին ենթարկվել:

Հիշեցնենք, որ այսօր առավոտյան ընդդիմության մասնակիցների մի մասը քայլերթով սկսել է Երևան գալ Իջևանից, իսկ մի մասն էլ ցերեկը ակցիա էր իրականացնում Կոմիտասի պողոտայում:

Մեկնաբանել