Գլխավոր Ահազանգ «Պռոշյանցի մուլտոն» ձերբակալվել է

«Պռոշյանցի մուլտոն» ձերբակալվել է

0

Համացանցում տեղեկատվություն էր տարածվել՝ «Պռոշյանցի մուլտո» մականվամբ անձի կողմից մի երիտասարդի նկատմամբ բռնություն գործադրելու վերաբերյալ։ Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումներով պարզվել է այդ անձի ինքնությունն ու գտնվելու վայրը։ Արարատի մարզի բնակիչ, 42-ամյա տղամարդը հայտնաբերվել ու բերման է ենթարկվել Մասիսի բաժին, ապա ոստիկանությունից ներկայացվել է տարածքային քննչական մարմնին, որտեղ դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։

Ոստիկանությունից NEWS.am-ին հայտնում են, որ նա ձերբակալվել է։

Կատարվում է նախաքննություն։

Մեկնաբանել