Գլխավոր Ահազանգ Քաջարանի եղբայրական գերեզմանոցում 62-ամյա տղամարդուն դանակահարել է եղբոր փեսան

Քաջարանի եղբայրական գերեզմանոցում 62-ամյա տղամարդուն դանակահարել է եղբոր փեսան

0

Ապրիլի 25-ին, ժամը 00.15-ին, բժշկական կենտրոնից ոստիկանության Կապանի բաժին ահազանգ է ստացվել, որ «որովայնի առաջնային պատի կտրած-ծակած, թափանցող վերք» ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 62-ամյա տղամարդ: Հիվանդանոց մեկնած Քաջարանի բաժանմունքի օպերատիվ խումբը պարզել է, որ ապրիլի 24-ին, ժամը 22.00-ի սահմաններում, Քաջարան քաղաքի եղբայրական գերեզմանոցում ընտանեկան հարցերի շուրջ տեղի ունեցած վիճաբանության ժամանակ նրան դանակահարել է եղբոր փեսան:
35-ամյա երիտասարդը բերման է ենթարկվել ոստիկանության Քաջարանի բաժանմունք և տվել խոստովանական բացատրություն: Նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն: Նախապատրաստվում են նյութեր:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

սկզբնաղբյուրը՝ https://www.aravot.am/2022/04/25/1262718/

Մեկնաբանել