Գլխավոր Ահազանգ Երևանի ակցիաների մասնակից 11 քաղաքացի է բերման ենթարկվել, 2-ը՝ զենք պահելու կասկածանքով

Երևանի ակցիաների մասնակից 11 քաղաքացի է բերման ենթարկվել, 2-ը՝ զենք պահելու կասկածանքով

0

Երևանում շարունակվող բողոքի ակցիաների մասնակից 11 քաղաքացի է այսօր բերման ենթարկվել, 2-ը՝ զենք պահելու կասկածանքով։ Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնեցին ՀՀ ոստիկանությունից։

«9 քաղաքացի բերման է ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար՝ ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը, ևս երկու անձ բերման է ենթարկվել զենք պահելու կասկածանքով»,- հայտնեցին ոստիկանությունից:

Հիշեցնենք, որ ապրիլի 17-ից ընդդիմադիր տարբեր ուժեր հայտարարել են անժամկետ բողոքի ակցիաների մասին:

Մեկնաբանել