Գլխավոր Հասարակություն Մանվել Փարամազյանի խափանման միջոցի փոփոխման որոշումը կհրապարակվի մայիսի 2-ին

Մանվել Փարամազյանի խափանման միջոցի փոփոխման որոշումը կհրապարակվի մայիսի 2-ին

0

Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի խափանման միջոցի՝ կալանքի փոփոխության որոշումը Սյունիքի մարզի առաջին ատյանի դատարանը հրապարակելու է  երկուշաբթի՝ մայիսի 2-ին, ժամը 17.00-ին։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է Քաջարանի համայնքապետի մամուլի քարտուղար Դավիթ Համբարձումյանը։

«Հարգելի հայրենակիցներ, Քաջարան համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի փաստաբանների կողմից արված միջնորդության որոշումը` կապված խափանման միջոցի փոփոխության հետ, կհրապարակվի մայիսի 2-ին, ժամը 17։00-ին, Գորիսի նստավայրում։

Ազատություն Մանվել Փարամազյանին»,-գրել է Դավիթ Համաբարձումյանը։

Հիշեցնենք, որ Մանվել Փարամազյանի դատական գործը դատավոր Լուսինե Սեփխանյանի վարույթում է։

Մեկնաբանել