Գլխավոր Հասարակություն ՀՀ վարչապետի աշխատակազմը հերքում է Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի անդամների՝ առաջիկա...

ՀՀ վարչապետի աշխատակազմը հերքում է Նիկոլ Փաշինյանի եւ նրա ընտանիքի անդամների՝ առաջիկա ժամերին երկիրը լքելու մասին լուրերը

0

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավարի տեղակալ Տարոն Չախոյանը հերքել է շրջանառվող լուրերը, որոնց համաձայն՝ Նիկոլ Փաշինյանը ընտանիքի հետ պատրաստվում է լքել երկիրը:

«Երեւանի փողոցներում հայրենիքը փրկողների կողմից հանրության մեջ ասեկոսեների մակարդակով շրջանառվում են կեղծ լուրեր, թե իբր վարչապետ Փաշինյանին սպասարկող ինքնաթիռը մոտակա ժամերին պատրաստվում է թռիչքի, վարչապետն ընտանիքի հետ լքելու է Հայաստանը։

Բնականաբար, այս անհեթեթությունն անգամ հերքման կարիք չունի։

Վարչապետ Փաշինյանը շարունակում է եւ շարունակելու է իրականացնել ժողովրդի քվեով իրեն վստահված վարչապետի պարտականությունները։

Այս պատմության մեջ ամենազավեշտալին այն է, որ վարչապետին սպասարկող ինքնաթիռն այս պահին անգամ Հայաստանում չի գտնվում՝ տեխնիկական սպասարկման նպատակով արտերկրում է»,- հայտնել է Չախոյանը:

Մեկնաբանել