Գլխավոր Մարզեր ՍՅՈՒՆԻՔ «Թո՛ղ աշխատանքի նկատմամբ սերն ու մոտիվացիան դառնան Ձեր իսկ հաջողության հիմնաքարը»․Կապանի համայնքապետ

«Թո՛ղ աշխատանքի նկատմամբ սերն ու մոտիվացիան դառնան Ձեր իսկ հաջողության հիմնաքարը»․Կապանի համայնքապետ

0

Կապան համայնքի ղեկավար Գեւորգ Փարսյանի շնորհավորական ուղերձը․

«Սիրելի՛ կապանցիներ

Ջերմորեն շնորհավորում եմ բոլորիս Մայիսի 1–ի՝ Աշխատանքի եւ աշխատավորների միջազգային օրվա կապակցությամբ։

Հայ ժողովուրդը միշտ աչքի է ընկել իր աշխատասիրությամբ, մեծարել ու գնահատել է աշխատավորին ու նրա աշխատանքը՝ այն հպարտ գիտակցությամբ, որ հենց աշխատանքն է դաստիարակում ու գեղեցկացնում մարդուն, հենց աշխատանքն է մարդու կատարելագործման ու զարգացման, ստեղծագործ մտքի եւ բարեկեցության հիմնական աղբյուրը:

Ուստի, մաղթում եմ ձեզ ստեղծարար ու արժանապատիվ այնպիսի աշխատանք, որը շարունակաբար կխթանի ձեր ստեղծագործելու եւ ինքնազարգանալու մղումները եւ բարենպաստ պայմաններ կստեղծի ապահով կյանքի կառուցման եւ մեր համայնքի հզորացման գործում սեփական ներդրումն ունենալու համար:

Առիթը օգտագործելով՝ ցանկանում եմ նաեւ շնորհակալություն հայտնել իրենց վստահված աշխատանքը եւ պարտականությունները լավագույնս ու մեծ պատասխանատվությամբ կատարող մարդկանց, որոնց նվիրումի շնորհիվ ապահովվում է մեր համայնքի բնականոն կենսագործունեությունը։

Եղե՛ք առողջ, գործունյա, երջանիկ, թո՛ղ աշխատանքի նկատմամբ սերն ու մոտիվացիան դառնան Ձեր իսկ հաջողության հիմնաքարը»։

 

Մեկնաբանել