Գլխավոր ԿՐԹՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ «Հզոր հայրենիքը սկսվում է հզոր զավակներից…»․ Ալեն Պողոսյան

«Հզոր հայրենիքը սկսվում է հզոր զավակներից…»․ Ալեն Պողոսյան

0

«ՈՄԱ Կապան» ռազմահայրենասիրական հասարակական կազմակերպությունը (նախագահ Ալեն Պողոսյան) շնորհակալություն է հայտնում իր գործընկերներին, որոնց  շնորհիվ հնարավոր եղավ Կապանում՝ 2022թ․-ի ապրիլի 22-25-ը կազմակերպել բանակում-ճամբար։ Ճամբարին մասնակցեցին Հայաստանի բոլոր մարզերից, Արցախից ու Երեւանից 15-18 տարեկան 100 պատանի։ Զինվորական  գիտելիքների համալրում, ֆիզիկական պատրաստվածություն, զենքի հետ շփման կանոնների հմտությունների ձեռքբերում, կրակային վարժանք, լեռնագնացության հմտություններ․ ահա այն ամենը, ինչ սովորեցին երիտասարդները։

Եռօրյա հավաքի ողջ սնունդն ապահովել էր  ՈՄԱ/VOMA-ի («Ողջ Մնալու Արվեստ») կենտրոնական վարչությունը։

Ֆինանսական աջակցության զգալի մասը տրամադրել էր «Աժդանակ» ՍՊ ընկերությունը։

 

 

 

Ֆինանսական ներդրումներ են կատարել  «Մարզերի երեխաները մարզերում» սոցիալ-կրթական ՀԿ-ն, Կապանի համայնքապետարանը։

 

 

Ճամբարի գործունեությանն աջակցել են

«Three Ways» հյուրանոցային համալիրը

 

 

 

 

 

«Պրեստիժ» սուպերմարկետների ցանց

 

 

 

 

 « Լիաքար» ՍՊԸ -ն

 

 

 

 

Ալեն Պողոսյանը, «ՈՄԱ Կապան» ՀԿ-ի անդամների անունից շնորհավորում է իր գործընկերներին՝ Աշխատանքի տոնի առիթով, մաղթում՝ որ նրանց եռանդն անսպառ լինի ու աշխատեն  ի բարօրություն Սյունիքի եւ Հայաստանի։

«Հզոր հայրենիքը սկսվում է հզոր զավակներից…»,-Marzer.am-ի հետ զրույցում նշեց Ալեն Պողոսյանը։

 

Մեկնաբանել