«Հայաստան» դաշինքի անդամ, պատգամավորի օգնական Գերասիմ Վարդանյանին Ոստիկանության Մալաթիա-Սեբաստիայի բաժին բերման են ենթարկել ձեռնաշղթաներով, ինչն օրենքի խախտում է: Այս մասին տեղեկացնում է yerkirmedia.am–ը՝ նշելով, որ կալանքի միջնորդություն է ներկայացվել դատարան՝ նրան ազատությունից զրկելու համար:
Պատճաը, սակայն, ոչ թե անհնազանդության ակցիաներին մասնակցելն է, այլ նոյեմբերի 9-ի լույս տասի գիշերը տեղի ունեցած իրադարձությունները:




