Գլխավոր ԵՐԵւԱՆ Բերման ենթարկեցին Ռոբերտ Քոչարյանի որդուն

Բերման ենթարկեցին Ռոբերտ Քոչարյանի որդուն

0

Երեւանի Բաղրամյան պողոտայից ոստիկանության կարմիրբերետավորները բերման ենթարկեցին պողոտան փակած ցուցարարներին, այդ թվում՝ անհնազանդության երթին մասնակցող՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդուն՝ Լեւոն Քոչարյանին:

Նա երթի մասնակիցներին ասաց. «Ժողովուրդ ջան, մեր պայքարը շարունակվում է»:

«Ազգային հերոսի տղա է»,-ասաց ակցիայի մասնակիցներից մեկը:

Ոստիկանները ուժով բացեցին Բաղրամյան պողոտան:

Ակցիայի մասնակիցները վանկարկում էին՝ «Նիկոլ դավաճան», «ամոթ»:

Նշենք, որ այսօր առավոտից կրկին սկսվել են անհնազանդության ակցիաները Երեւանում: Բազմաթիվ փողոցներ են փակվել: Ոստիկանությունն ուժ կիրառելով բացում է փողոցները եւ բերման ենթարկում քաղաքացիներին:

Ավելի ուշ Լեւոն Քոչարյանը Facebook-ի իր էջում գրել է. «Բերման են ենթարկել, տանում են Մասիվի բաժին: Ամեն ինչ լավ է լինելու»:

Մեկնաբանել