Գլխավոր Ահազանգ Բողոքի ակցիաներ են իրականացվել Վանաձորում, Ալավերդիիում, Վարդենիսում, Վայքում, Սևանում, Էջմիածնում.Սաղաթելյան

Բողոքի ակցիաներ են իրականացվել Վանաձորում, Ալավերդիիում, Վարդենիսում, Վայքում, Սևանում, Էջմիածնում.Սաղաթելյան

0

Այսօր Դիմադրության շարժման կոչով անհնազանդության ակցիաներ են իրականացվել ամբողջ Երևանում և Հայաստանի մարզերում։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ընդդիմության ղեկավարներից Իշխան Սաղաթելյանը։

«Արժանապատիվ քաղաքացիները ինքնակազմակերպվել և բողոքի խաղաղ ակցիաներ են իրականացրել Վանաձորում, Ալավերդիիում, Վարդենիսում, Վայքում, Սևանում, Երևան-Արարատի մարզ մայրուղու հատվածում, Էջմիածնում, Գյումրում, Աշտարակում, Ապարանում, Նոր Հաճն համայնքում և այլուր։ Այս պահին ողջ հանրապետությունում անհնազանդության ակցիաները դադարեցված են, պատրաստվում ենք ժամը 19։00-ին Ֆրանսիայի հրապարակում մեկնարկող հանրահավաքին»,-գրել է նա։

Մեկնաբանել