Գլխավոր Ահազանգ Վախը մեծ աչքեր ունի և մեծ մկաններ է տենչում

Վախը մեծ աչքեր ունի և մեծ մկաններ է տենչում

0

Այսօր՝ մայիսի 3-ին Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Լևոն Քոչարյանը, փակել էր Կոմիտասի պողոտան։ Հետաքրքիրը սակայն այն է, որ Լևոն Քոչարյանի հետ ոչ մի սովորական քաղաքացի չկար։ Բոլորը «Թութունջյան» ֆիթնես կենտրոնի մարզիչներ ու բոդիբիլդերներ էին և մի քանի հարուստների որդիներ։ Ինչպես ասում են՝ վախը մեծ աչքեր ունի և մեծ մկաններ է տենչում։Ընդդիմությունը շարունակում է իր ակցիաները։

Ընդդիմության փողոց փակողները առավոտյան 8։40-ին փակել էին Կոմիտասի խաչմերուկներից մեկը։ Ակցիայի սկզբում  Լևոն Քոչարյանը երբ նկատեց փողոցը բացող ոստիկաններին, արագորեն փախավ տարածքից։
Մինչ ոստիկանների գործողությունների անցնելը՝ զայրացած քաղաքացիներն ամոթանք էին տալիս Քոչարյանի փողոց փակած որդուն և նրա մի քանի ընկերներին։

Մեկնաբանել