Հայաստանում մայիսի 4-ի՝ ժամը 11:00-ի դրությամբ կորոնավիրուսով վարակվելու նոր դեպք չի գրանցվել, վարակվածների ընդհանուր թիվը հասել է 422877-ի:
Այս մասին տեղեկացնում է ՀՀ ԱՆ հիվանդությունների եւ վերահսկման եւ կանխարգելման ազգային կենտրոնից:
Վերջին մեկ օրում կատարվել է 1630 թեստավորում: Մինչեւ այժմ կատարված թեստավորումների ընդհանուր թիվը 3059332 է:
Փաստացի այս պահին բուժվում է 545 պացիենտ, նվազել է 4-ով:
Վերջին տվյալներով ապաքինվել է 412026 անձ` վերջին մեկ օրում 7 անձ:
Մեկ օրում կորոնավիրուսի հետեւանքով մահ չի գրանցվել. մահացածների թիվը 8622 է:




