Մայիսի 3-ին, ողբերգական ավտովթար է տեղի ունեցել Սյունիքի մարզում:
Ինչպես տեղեկացնում է shamshyan.com-ը, Ժամը 20:50–ի սահմաններում Կապան-Քաջարան ավտոճանապարհին ճակատ-ճակատի բախվել են «Mercedes» և «ВАЗ 21099»։ Վթարի հետեւանքով, վերջինիս վարորդը՝ Սյունիքի մարզի բնակիչ, 41-ամյա Վահե Հակոբյանը տեղում մահացել է:
Կապանի բժշկական կենտրոնի «Շտապ օգնության» բժիշկների հերթապահ խումբըր տեղում առաջին բուժօգնությունն են ցուցաբերել «Mercedes»-ի վարորդին, սակայն վերջինս հրաժարվել է հիվանդանոց գնալ։
Փաստի առթիվ Սյունիքի մարզային քննչական վարչությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քր օր-ի 242 հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով:
Մանրամասները սկզբնաղբյուր կայքում։





