Գլխավոր ՍՊՈՐՏԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ Տավուշում անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մարզային փուլը

Տավուշում անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մարզային փուլը

0

Այսօր՝ մայիսի 4-ին, Տավուշի մարզկենտրոն Իջեւանում անցկացվեց «ՀՀ վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մարզային փուլը։ Մրցաշարին մասնակցեցին համայնքային փուլում հաղթած չորս թիմերը՝ 5 տղա 2 աղջիկ կազմով։

4000 մետր մրցատարածությունը առաջինը հաղթահարեց եւ հանրապետական փուլին մասնակցելու իրավունքը նվաճեց Նավուրի միջնակարգ դպրոցի թիմը։

Մրցանակային 2-րդ տեղը գրավեց Բերդավանի միջնակարգ դպրոցի թիմը։ 3-րդ տեղում Սեւքարի միջնակարգ դպրոցն էր։

Մրցաշարային աղյուսակը եզրափակեցին Դիլիջանի Վ․ Անանյանի անվան թիվ 5 միջնակարգ դպրոցի վազորդները։

Մարզային փուլին մասնակցած չորս թիմերն էլ պարգեւատրվեցին Տավուշի մարզպետի շնորհակալագրերով։

Այս մասին տեղեկացնում է Տավուշի մարզպետարանի կայքը։

Մեկնաբանել