Գլխավոր Ահազանգ 4 տարի առաջ դու էլ այսպես եկար իշխանության, հիմա դիկտատոր ես դարձել,...

4 տարի առաջ դու էլ այսպես եկար իշխանության, հիմա դիկտատոր ես դարձել, հազար ամոթ քեզ, Նիկո՛լ․ Համբիկ Սասունյան (տեսանյութ)

0

Ժամեր առաջ ոստիկանության կողմից բերման ենթարկված Համբիկ Սասունյանը ազատ արձակվելուց հետո  մանրամասներ է պատմել։

Ոստիկանությունից դուրս գալուց հետո Սասունյանը «5-րդ ալիքին» պատմել է, որ ինքը քայլելիս է եղել,երբ տեսել է` ինչպես են ձերբակալում ակցիայի մասնակից տղաներին և աղջիկներին, մոտեցել է ու հարցրել, թե ինչո՞ւ են ձերբակալում։

«2 հոգի ինձ բռնեցին և վայրիորեն մեքենայի մեջ դրին, գլուխս էլ մեքենային խփեցին, բայց ձայն չհանեցի։ Հուսախաբ եմ մեր երկրի ոստիկանության վարմունքով, հայ են, բայց այդպես են վարվում մեր ժողովրդի հետ։ Նիկոլը, ըստ երևույթին, նման հրահանգ է տվել։ Եվ ես ասում եմ` Նիկո՛լ հազար ամոթ քեզ, 4 տարի առաջ դու այսպես իշխանության եկար և հիմա դիկտատոր ես դարձել, թույլ չես տալիս մարդիկ ակցիա անեն։ Ես թքեմ քո երեսին, դու թուրքերից ոչ մի բանով տարբեր չես, դուն դավաճան շուն ես»,-ասել է նա։

Մեկնաբանել