
Նիդերլանդները փակել է օդային տարածքը ՌԴ օդանավերի համար։ Այդ մասին, ըստ BBC-ի, հայտնել է Նիդերլանդների ենթակառուցվածքների նախարար Մարկ Հարբերսը։
Ռուսական օդանավերի համար իրենց օդային տարածքը փակելու մասին ավելի վաղ հայտնել էին Իտալիան, Նորվեգիան, իսկ Ֆրանսիան տեղեկացրել է, որ նույն կերպ կվարվի՝ կիրակի օրվանից սկսած։ Ավստրիան նույնպես հայտնել է օդային տարածքը ռուսական ինքնաթիռների համար փակելու մասին։
Գերմանիան փետրվարի 27-ից` Մոսկվայի ժամանակով ժամը 17:00-ից 3 ամսով նույնպես փակում է երկինքը ռուսական ինքնաթիռների համար, հայտնում է Handelsblatt թերթը՝ հղում անելով Գերմանիայի տրանսպորտի նախարարությանը։
Բելառուսի Հանրապետությունը ևս կփակի իր օդային տարածքը: Այս մասին որոշում է կայացրել երկրի գլխավոր շտաբը:
Ըստ գլխավոր շտաբի հաղորդագրության՝ նման որոշում է կայացվել «անվտանգության նպատակներով»։
Թռիչքներն արգելվելու են մինչև 19.000 մետր բարձրության վրա, այսինքն՝ բոլոր քաղաքացիական ինքնաթիռների համար։
Ավելի վաղ հայտնել էինք, որ Ուկրաինան այսօրվանից անորոշ ժամանակով փակում է իր երկրի օդային տարածքը քաղաքացիական ինքնաթիռների համար:
Մոսկվայի բոլոր օդանավակայաններում ընդհանուր առմամբ արդեն իսկ հետաձգվել կամ չեղարկվել է ավելի քան 200 չվերթ:
Ուկրաինայում ստեղծված իրավիճակով պայմանավորված՝ Մոլդովան ևս փակել է իր օդային սահմանները:




