Գլխավոր Ահազանգ Զինվորին ինքնասպանության են հասցրել. նոր մանրամասներ «տեսանյութ»

Զինվորին ինքնասպանության են հասցրել. նոր մանրամասներ «տեսանյութ»

0

ArmLur.am-ին մանրամասներ են հայտնի դարձել երեկ ՊՆ զորամասերից մեկում զինվորի մահվան դեպքից: Մասնավորապես, զորամասում զինվորների մեջ ներքին տարաձայնություն է եղել, որից հետո հայտնաբերվել է Արգիշտի Եղյանի դին: Զինվորի մահվան դեպքով հարուցվել է քրեական գործ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով:

Ի դեպ, զինվորի մահվան դեպքով կալանավորումներ են սպասվում:

Հիշեցնենք, որ Մայիսի 11-ին, ժամը 10:15-ին, հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված N զորամասի մարտական հենակետերից մեկում հայտնաբերվել է շարքային Արգիշտի Արմենի Եղյանի (ծնվ. 2002 թ.) դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վիրավորումով։

Տարվում է քննություն՝ դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար:

Մանրամասները՝

տեսանյութում ՝ https://youtu.be/ROOI-xxZucM

Մեկնաբանել