Գլխավոր Արտակարգ Ցավակցական հեռագրեր՝ ԱՄԷ նախագահի մահվան կապակցությամբ

Ցավակցական հեռագրեր՝ ԱՄԷ նախագահի մահվան կապակցությամբ

0

Հայաստանի ղեկավարները ցավակցական հեռագրեր են հղել Աբու Դաբի Էմիրության թագաժառանգ, շեյխ Մուհամմադ բին Զայեդ Ալ Նահյանին՝ ԱՄԷ նախագահ շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանի մահվան կապակցությամբ:

«Շեյխ Խալիֆա բին Զայեդ Ալ Նահյանն իր հմուտ և հեռատես առաջնորդությամբ հիրավի անգնահատելի ներդրում է ունեցել երկրի զարգացման և զորացման գործում», – ասված է վարչապետի հեռագրում, հաղորդում է կառավարությունը:

Հանրապետության նախագահ Վահագն Խաչատրյանի ցավակցական հեռագրում մասնավորապես նշվում է. «Շեյխ Խալիֆա բին Զայեդ ալ Նահյանն իր հայրենասիրությամբ և իմաստուն առաջնորդությամբ հետևողական քայլեր է ձեռնարկել երկրի բարգավաճման, կայուն զարգացման և հզորացման համար:

Այս դժվարին պահին կիսում եմ Ձերդ Վսեմության և Արաբական Միացյալ Էմիրությունների բարեկամ ժողովրդի վիշտը, մաղթում համբերություն և ոգու արիություն»:

Այս մասին հայտնում է նախագահի աշխատակազմը:

Արաբական Միացյալ Էմիությունների նախագահ շեյխ Խալիֆա բին Զայեդ ալ-Նահյանը մահացել է տևական հիվանդության հետևանքով 73 տարեկանում:

Մեկնաբանել