Հայաստանի տարածքում մայիսի 16-ի, 17-19-ի ցերեկն առանձին շրջաններում սպասվում է կարճատեւ անձրեւ եւ ամպրոպ: Մայիսի 16-ին հանրապետության ողջ տարածքում ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, առանձին հատվածներում՝ ինտենսիվ: Առանձին հատվածներում հնարավոր է նաեւ կարկուտ: Մայիսի 17-19-ի գիշերը, 20-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:
Քամին՝ հարավ-արեւմտյան՝ 2-5 մ/վ, ամպրոպի ժամանակ սպասվում է քամու ուժգնացում՝ 17-20 մ/վ արագությամբ:
Օդի ջերմաստիճանը մայիսի 15-ի ցերեկը կբարձրանա եւս 2-3 աստիճանով, 16-ի ցերեկը կնվազի 7-10 աստիճանով, այնուհետեւ աստիճանաբար նույնքան կբարձրանա»,- ասվում է հաղորդագրության մեջ:
՝ Երեւանում մայիսի 16-ի եւ 18-ի երեկոյան ժամերին, 16-ին` ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրեւ եւ ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում՝ 15-18 մ/վ:
Մայիսի 17-ին, 18-ի գիշերը, 19-20-ը սպասվում է առանց տեղումների եղանակ:




