«Դիմադրություն» շարժման մասնակիցները Երեւանում անհնազանդություն են իրականացնում՝ տարբեր հատվածներում փողոցներ փակելով։
Ոստիկանությունից հայտնում են, որ Երեւանի տարբեր հատվածներից ոստիկանության բաժիններ է բերման ենթարկվել 155 քաղաքացի:
Քաղաքացիները բերման են ենթարկվել վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքի 182 հոդվածով նախատեսված արարքի համար (ոստիկանության ծառայողի օրինական պահանջը չկատարելը):
Նշենք, որ «Դիմադրություն» շարժումը վաղ առավոտից վերսկսել է անհնազանդության ակցիաները՝ Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով։ Երեւանի տարբեր հատվածներում նրանք փողոցներ են փակել, փակ է Մաշտոցի պողոտայից դեպի օդանավակայան տանող ճանապարհը։ Ոստիկանությունը փորձում է վերականգնել երթեւեկությունը։ Կան բազմաթիվ բերման ենթարկվածներ։




