
«Ես ազգությшմբ հшյ չեմ, բшյց ծնվել եմ հшյ հողում և վտшնգի պшհին պшտրшստ եմ կանգնել հայ զինվորի կողքին»
Արամ Գևորգյանը Ֆեյսբուքի իր էջում գրել է. «Հունվարի 12-ը ազգությամբ եզդի Դավիթ Այդոևի ծննդյան օրն է։ Նա կդառնար 21 տարեկան։
Դավիթը մի առիթով ասել էր. «Ես ազգությամբ հայ չեմ, բայց ծնվել եմ հայ հողում և վտանգի պահին պատրաստ եմ կանգնել հայ զինվորի կողքին»։
Իր խոստմանը հավատարիմ՝ Դավիթն իր կյանքը տվեց հայ հողի համար հոկտեմբերի 5-ին, Ջրականում։
Դավիթի մասին ռեպորտաժս՝ ստորև։
Քիչ առաջ էլ խոսեցի Դավիթի մայրիկի՝ տիկին Լալիի հետ, ով հուլիսի 28-ին, որդու գերեզմանից վերադառնալիս ավտովթարի էր ենթարկվել ու ողնաշարի կոտրվածքով տեղափոխվել հիվանդանոց։ Չնայած հետվիրահատական ցավերին, ընդհանուր առմամբ տիկին Լալիի վիճակը լավ է, դեռ հիվանդանոցում է, կամաց-կամաց կազդուրվում է։
Իմ և ձեր բոլորի անունից առողջություն ու շուտափույթ ապաքինում եմ մաղթել հերոսի մորը։
«Rojbûna te pîroz be, Դավիթ ջան։ Ծնունդդ շնորհավոր, հերոս տղա»:





