
Գնում ենք Բաղրամյան 26, որպեսզի Լիտվայի նախագահին տեղեկացնենք՝ Նիկոլ Փաշինյանը մանդատ չունի բանակցելու հայ ժողովրդի անունից։ Այո, Փաշինյանը մանդատ չունի Արցախի հարցում ու գնում ենք հիմա դա ասելու։ Գնում ենք հայտնելու նաև Հայաստանում ոստիկանության ապօրինությունների մասին։ Այս մասին քիչ առաջ Ֆրանսիայի հրապարակում դեպի Բաղրամյան 26 երթից առաջ ասացին ընդդիմության երթի մասնակիցները։ Նշենք, որ ընդդիմությունը արդեն շարժվում է Բաղրամյան 26, որտեղ և լինելու է Լիտվայի նախագահը։
«Մարդիկ պիտի իմանան՝ ինչ է կատարվում Հայաստանում, պիտի իմանան այն ապօրինի գործողությունների մասին, որոնք ոստիկանության կողմից կիրառվել են ու կիրառվում են հայ ժողովրդի նկատմամբ, խաղաղ ցուցարարների նկատմամբ»,- ասացին նրանք։




