
Ռուսաստանի պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն նախագահ Վլադիմիր Պուտինին զեկուցել է օպերացիայի ավարտի և ուկրաինացի զինյալներից «Ազովստալ» գործարանի և Մարիուպոլի ամբողջական ազատագրման մասին:
«ՏԱՍՍ»-ի փոխանցմամբ՝ այդ մասին հայտնում է ՌԴ ՊՆ-ն։
«Ազովստալ» գործարանի տարածքը, որը գտնվում էր «Ազով» ազգային կազմավորման գրոհայինների վերահսկողության տակ, ամբողջությամբ ազատագրվել է, ուրբաթ օրը հայտնել էր ՌԴ պաշտպանության նախարարության պաշտոնական ներկայացուցիչ, գեներալ-մայոր Իգոր Կոնաշենկովը։
«Մարիուպոլի «Ազովստալ» մետալուրգիական գործարանի տարածքը, որտեղ ապրիլի 21-ից արգելափակված էր Ազովի նացիստական կազմավորման ուկրաինացի զինյալների խումբը, ամբողջությամբ ազատագրվել է»,- ասել է Կոնաշենկովը։




