Գլխավոր ԱՐՏԱԴՐՎԱԾ Է ՄԱՐԶՈՒՄ «ԱԺԴԱՆԱԿ»-ը 5 տարեկան է

«ԱԺԴԱՆԱԿ»-ը 5 տարեկան է

0

Ուղիղ 5 տարի առաջ, 2017 թվականի մայիսի 22-ին հիմնադրվեց «ԱԺԴԱՆԱԿ» սահմանափակ ընկերությունը։

Marzer.am-ը շնորհավորում է իր գործընկերոջ՝ «Աժդանակ» ընկերության հիմնaդրման 5-րդ տարեդարձը, մաղթում որ ոլորտում արդեն համբավ ունեցող ընկերությունը  տարեցտարի նորանոր հաջողություններ ունենա։

Հիմնադրման սկզբնական շրջանում ընկերությունը զբաղվել է շինարարական աշխատանքներով, այնուհետեւ ձեւավորել է ավտոպարկ, որում սկզբնական շրջանում ունեցել է «KAMAZ» մակնիշի ավտոմեքենաներ։ Ընկերությունը իրականացրել է հողային աշխատանքներ, ավտոպարկը համալրել է «HOWO SINOTRUK եւ SHACMAN» մակնիշի չինական արտադրության ավտոմեքենաներով։ Արտադրական ծավալների աճի հետ զուգընթաց անհրաժեշտություն է առաջացել ավտոպարկը թարմացնել եւ ընկերությունը ձեռք է բերել լիովին նոր «XCMG »մակնիշի բեռնատար ինքնաթափ ավտոմեքենաներով, արտաճանապարհային բեռնատար ինքնաթափ ավտոմեքենաներով, նոր սերնդի թրթուրավոր եւ անվավոր էքսկավատորներով, բուլդոզերներով, ամբարձիչներով, ավտոգրեյդերներով։

Ընկերությունը համագործակցում է Հայաստանում «XCMG» ապրանքանիշի միակ պաշտոնական ներկայացուցիչ «ՄԻԳ ՏԵԽՍՊԱՍԱՐԿՈՒՄ» ՍՊ Ընկերության հետ։

Ընկերությունը իրականացնում է բազմաթիվ  սոցիալական ծրագրեր, ընկերության աշխատակիցները կամավոր մասնակցել են 44-օրյա  պատերազմին։

Գործունեության ընթացքում ընկերությունը ապահովել է շուրջ 500 աշխատատեղ։ 5 տարվա ընթացքում «ԱԺԴԱՆԱԿ» ՍՊ Ընկերությունը ձեռք է բերել հուսալի գործընկերի եւ օրինապահ կազմակերպության համբավ։

Ընկերության որդեգրած քաղաքականությունն է ի շահ Հայաստանի, մեր աշխատավոր ժողովրդի եւ հայ ընտանիքների։

Այսօրվանից սկսած Marzer.am-ն առանձին պատմություններով կներկայացնի «Աժդանակ»-ի գործունեությունը։

Մեկնաբանել