Գլխավոր ԵՐԵւԱՆ Ջուլիետա Ազարյանը նշանակվել է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ

Ջուլիետա Ազարյանը նշանակվել է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ

0

Ջուլիետա Ազարյանը գրառում է կատարել՝ տեղեկացնելով, որ նշանակվել է Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալ:

«Սիրելի՛ ընկերներ, հայտնում եմ, որ ստանձնել եմ Հայաստանի Հանրապետության Երևան քաղաքի Ավան վարչական շրջանի ղեկավարի տեղակալի պաշտոնը, ըստ այդմ՝

Ինձ տրված լիազորություններն իրականացնելիս պահպանելու եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրությունը, օրենքները, ազնվորեն և բարեխղճորեն կատարելու եմ իմ առջև դրված խնդիրները։

Ծառայելու եմ ի նպաստ Ավան վարչական շրջանի բարգավաճմանը և ղեկավարելու եմ ի շահ վարչական շրջանի բնակիչների:

Ի գործ։ Սիրով՝ Ձեր Ջուլիետա»,- գրել է նորոնշանակ տեղակալը:

Մեկնաբանել