Գլխավոր Ահազանգ Երևանում մայրն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ դուստրը պատշգամբից ցած է...

Երևանում մայրն ահազանգել է ոստիկանություն և հայտնել, որ դուստրը պատշգամբից ցած է նետվել.Shamshyan.com

0

Այսօր՝ մայիսի 24-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 02։50-ի սահմաններում ոստիկանության Արաբկիրի բաժին ահազանգ է ստացվել, որ Վ. Փափազյան փողոցի շենքերից մեկի բակում դի կա։ Shamshyan.com–ի փոխանցմամբ՝  պարզվել է, որ մահացածը նշված փողոցի բնակիչ՝ 51-ամյա Քրիստինե Պ-ն էր, ով, ըստ վերջինիս մոր հայտարարության, ինքնասպանություն է գործել՝ իրենց տան պատշգամբից ցած նետվելով։ Արտաքին զննությամբ՝ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Մեկնաբանել