
Մայիսի 30-ից հունիսի 1-ը ԱԻՆ ՓԾ ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնում 4 ահազանգ է ստացվել հանրապետության տարբեր տարածքներում արգելափակված ավտոմեքենաների վերաբերյալ և 5 ահազանգ է ստացվել՝ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու վերաբերյալ:
Մասնավորապես՝ Վայոց ձորի մարզի Ջերմուկ, Գեղարքունիքի մարզի Սևան, Կոտայքի մարզի Հրազդան և Արարատի մարզի Արարատ քաղաքներում, Երևանում և Լոռու մարզի Վանաձոր քաղաքում:
Դեպքի վայր ժամանած փրկարարներն արգելափակումից դուրս են բերել 4 ավտոմեքենա և 17 քաղաքացու ցուցաբերել համապատասխան օգնություն:



