Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը, որն այս օրերին գործուղվել է Ղազախստան, շնորհավորել է բոլոր շրջանավարտներին՝ վերջին դասի կապակցությամբ։
«Սիրելի շրջանավարտներ, սրտանց շնորհավորում եմ Վերջին դասի առիթով: Եղեք ուժեղ, պայքարող, անկոտրում ու համառ: Կրթվեք ու սովորեք ողջ կյանքի ընթացքում, երբեք մի հանձնվեք, հասեք Ձեր երազանքներին, թույլ մի տվեք իրողություններին սահմանափակել ձեր անսահմանը:
Թող այս կարևոր օրը նորանոր հաջողությունների մեկնակետը լինի բոլոր շրջանավարտների համար»,-ֆեյսբուկյան էջում գրել է պատգամավորը:




