«Ոսմար» ՍՊԸ-ի կողմից Մ-2-Աղվանի-Տաթեւ-Մ-2 միջպետական ավտոճանապարհի կմ 37+500-կմ 55+000 հատվածի հիմնանորոգման շրջանակներում Վերին Խոտանան գյուղով անցնող կմ51+060 հատվածում անհրաժեշտ է անցկացնել մետաղական նոր խողովակ։
Վերոնշյալ ճանապարհը հունիսի 14-ին՝ ժամը 00։00-ից մինչեւ 08։00-ն, շինարարական աշխատանքներով պայմանավորված, փակ է լինելու բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Թեթեւ մարդատար տրանսպորտային միջոցների համար երթեւեկությունը կկազմակերպվի Նորաշենիկ գյուղի մոտից դեպի Վերին Խոտանանի եկեղեցու մոտ դուրս եկող ճանապարհով։
Մյուս տրանսպորտային միջոցների համար երթեւեկությունը արգելված է՝ անվտանգության նկատառումներից ելնելով։





