Գլխավոր Հասարակություն Սյունիքի մարզպետը ճանաչողական այցով Քաջարանի համայնքապետարանում էր

Սյունիքի մարզպետը ճանաչողական այցով Քաջարանի համայնքապետարանում էր

0

Երեկ՝ հունիսի 15-ին, Սյունիքի մարզպետ Ռոբերտ Ղուկասյանը ճանաչողական այց կատարեց Քաջարանի համայնքապետարան։

Համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանի հետ հանդիպմանը՝զրուցեցին համայնքում կատարվող լայնածավալ աշխատանքների մասին եւ միաժամանակ քննարկեցին առաջիկայում նախատեսված աշխատանքներն ու ծրագրերը։

Մարզպետ Ռոբերտ Ղուկասյանն իր պատրաստակամությունը հայտնեց` աջակցելու համայնքի ղեկավար Մանվել Փարամազյանին` կատարվող աշխատանքների եւ առաջիկա ծրագրերի իրականացման գործընթացում։

Այս մասին տեղեկացնում է Քաջարանի համայնքապետարանի ֆեյսբուկյան էջը։

 

Մեկնաբանել