
Չարբախում պրոֆեսիոնալ բռնցքամարտիկ, աշխարհի բազմակի չեմպիոն Արթուր Աբրահամի անվան մարզադպրոց կկառուցվի:
Այս մասին կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Նրա խոսքով՝ իրենց հայրենի բնակավայրում արդեն կառուցվում են Արթուր Ալեքսանյանի եւ Սիմոն Մարտիրոսյանի անվան դպրոցները:
«Ուղղակի մարզական դպրոց կառուցելը լավ է, բայց երբ դպրոցը կապվում է սպորտային մեծ աստղերի հետ, դա պատանիների, երեխաների համար ավելի գրավիչ է դարձնում: Մենք այդ մասշտաբի նվաճումներ ունեցող մեր մարզիկներին մեծարելու ենք նաեւ այս ճանապարհով: Սա վաստակի գնահատանք է, եւ շատ լավ փարոս մեր երեխաների համար, որպեսզի նրանք զբաղվեն սպորտով»,- ասաց նա:
Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն էլ հավելեց, որ օլիմպիական հերթափոխի դպրոցում երկու մեծ դահլիճ է կառուցվելու: «Նախագծերը ավարտված են, մրցույթը կհայտարարվի»,- հավելեց նա:
Հիշեցնենք, որ հունիսի 1-ին Ներքին Չարբախում բացվեց Արթուր Աբրահամի անվան զբոսայգին։ Տեխնիկական պատճառներով կայքի թողարկիչ Ավետիս Մելքոնյանի հունիսի 1-ին արված լուսանկարները չեն հրապարակվել։ Օգտվելով առիթից ներկայացնում են այդ լուսանկարները։
Իսկ Ավետիս Մելքոնյանի «Հայտնիների հետ» ալբոմը համալրվեց եւս մեկով՝ Արթուր Աբրահամի հետ նկարով։








