
Բուժաշխատողի օրվա առթիվ ՀՀ Արմավիրի մարզպետ Էդվարդ Հովհաննիսյանն այսօր այցելել է Վաղարշապատի հիվանդանոցի երկարամյա սրտաբան, այժմ վաստակած հանգստի մեջ գտնվող Նաիրա Եղիազարյանին, շնորհավորել վերջինիս մասնագիտական տոնի առթիվ և Արմավիրի մարզի առողջապահության ոլորտում ներդրած նշանակալի ավանդի, բարեխիղճ աշխատանքի և բնակչության առողջության պահպանման գործում ունեցած կարևոր դերակատարման համար շնորհակալագիր հանձնել:
