Գլխավոր ԱՌՈՂՋԱՊԱՀՈՒԹՅՈՒՆԸ ՄԱՐԶԵՐՈՒՄ Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը բուժաշխատողի օրվա կապակցությամբ

Կոտայքի մարզպետ Ահարոն Սահակյանի շնորհավորական ուղերձը բուժաշխատողի օրվա կապակցությամբ

0

Հունիսի 21-ը նշվում է որպես Բուժաշխատողի մասնագիտական տոն, ինչի կապակցությամբ ուզում եմ շնորհավորել հատկապես Կոտայքի մարզի բոլոր բուժաշխատողներին՝ բժիշկներին, բուժքույրերին, բուժակներին, մայրապետերին և, առհասարակ, առողջապահական համակարգի բոլոր աշխատակիցներին:

Բուժաշխատողի աշխատանքը միայն աշխատանք կոչել անհնար է. այն առաքելություն է, ինչը պատվով կատարելը յուրաքանչյուր բուժաշխատողի համար պետք է լինի առաջնային և կարևոր՝ հանուն իրեն դիմած քաղաքացու առողջության պահպանման և կյանքերի փրկության։

Սիրելի՛ բուժաշխատողներ,
Ձեզ պիտի մաղթեմ ուժ, կորով, համբերություն ձեր դժվարին, բայց պատվաբեր և անձնուրաց առաքելությունն իրականացնելիս. միաժամանակ շնորհակալություն եմ ուզում հայտնել բոլոր այն բուժաշխատողներին, ում համար մարդկային կյանքը վեր է ամեն ինչից:

Շարունակեք նույն ջերմությամբ, հոգատարությամբ կատարել ձեր շուրջօրյա ծառայությունը և հավատացած եղեք, որ առողջապահական ոլորտին ուղղված բարեփոխումները պետության առաջնահերթությունն են և արվում է առավելագույնը, որ այդ բարեփոխումներն օր առաջ հասնեն մեր մարզի բացառապես բոլոր բուժհաստատություններ:

Առանձնահատուկ շնորհավորում եմ ռազմական բժիշկներին և սահմանամերձ բնակավայրերի մեր բուժաշխատողներին:

Առողջություն ձեզ և ձեր ընտանիքներին:

Մեկնաբանել