Ազգային ժողովի «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Դավիթ Դանիելյանը գրառում է կատարել իր ֆեյսբուկյան էջում։
«»,-»«Պատասխանատվություն»` մի բան, որից խուսափում են ներկայիս Հայաստանի քաղաքական գործիչների մեծ մասը, իսկ դրանից
Չ´խուսափողները` դատապարտվում են չհասկացված լինելու ճակատագրին:
Խաղաղ հրապարակում Արցախի համար պայքարողների մեծ մասը Հայաստանում չի լինում պատերազմի օրերին, բայց նրանք անկեղծորեն ուզում են, որ Արցախը լինի ազատ ու անկախ:
Մի բան հստակ է` բոլորս էլ ուզում ենք Արցախը, բայց մի մասը ուզում է կյանքը զոհելու գնով, մյուս մասը՝ ուրիշի կյանքը զոհելու գնով, մյուսները ոչինչ չեն զոհի, բայց պատրաստ են սիրուն նամակներ գրել միջազգային ատյաններին, հղում կատարել միջազգային իրավունքին: Մարդ էլ կա՝ Ղարաբաղի ցավի վրա պաշտոնի ու փառքի է տիրանում։
Խաղաղ հրապարակի գեներալները, էկրանների գիտնականները, վրանային քաղաքագետները, բեմային առաջնորդները սիրուն լոզունգներ են մտածում ու զբաղվում բառային քաղաքականությամբ, որը և´ գեղեցիկ է, և´ շահավետ: Լոզունգների տակ թևերները բարձրացնում են ու պարում, փոխանակ` «թևերը քշտեն ու գործ անեն»:
2-3 ամսվա լոզունգաշատ պայքարում Արցախում չավելացավ գեթ 1 տուն, 1 ճանապարհ, 1 դպրոց, շենք, խրամատ… լա´վ, գոնե ծառ:
Բայց բոլորը ուզում են ունենալ Արցախ, առանց պատասխանատվության, իհարկե: Հեռվից նայելով ու երգելով»,-գրել է պատգամավորը:




