Գլխավոր Արտակարգ 96-ամյա Էլիզաբեթ 2-րդը հրաժարվել է ձեռնափայտից ու կրկին ձի է վարում. Daily...

96-ամյա Էլիզաբեթ 2-րդը հրաժարվել է ձեռնափայտից ու կրկին ձի է վարում. Daily Mail

0

Մեծ Բրիտանիայի թագուհի Էլիզաբեթ 2-րդը վերադարձել է թամբին և նորից ձի է վարում՝ չնայած, որ վերջին շրջանում տեղաշարժման հետ կապված խնդիրներ ուներ և ձեռնափայտ էր օգտագործում: Այժմ հայտնի է, որ միապետն արդեն մի քանի օր է ձեռնափայտ չի օգտագործում, հայտնում է Daily Mail-ը։

Պարբերականը հիշեցնում է, որ թագուհուն ինն ամիս առաջ արգելվել էր ձի վարել, սակայն այժմ 96-ամյա Էլիզաբեթ 2-րդը վերադարձել է թամբին:

«Թագուհին կրկին վայելում է իր ձիու վրա նստելը: Կրկին ձիավարությամբ զբաղվելը հրաշալի նշան է նրա առողջության հետ կապված այդ անհանգստություններից հետո: 96 տարեկանում դա անելը բավականին ուշագրավ է», – ասել է քաջատեղյակ աղբյուրը:

Մեկնաբանել