Գլխավոր Արտակարգ Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է Խաչիկ գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ. վնասվել է համայնքի...

Ադրբեջանի ԶՈւ-ն կրակել է Խաչիկ գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ. վնասվել է համայնքի ղեկավարի ավտոմեքենան

0

Հուլիսի 4-ին, ժամը 21։15-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈՒ ստորաբաժանումները, տարբեր, այդ թվում նաեւ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արեւմտյան, մասնավորապես՝ Վայոց Ձորի մարզի Խաչիկ գյուղի հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքերի, ինչպես նաեւ դեպի գյուղ տանող ճանապարհի ուղղությամբ, ինչի հետեւանքով վնասվել է համայնքի ղեկավարի ավտոմեքենան։

«Արմենպրես»-ին այս մասին հայտնեցին ՀՀ պաշտպանության նախարարությունից:

Հայկական կողմի պատասխան գործողություններով ադրբեջանական ստորաբաժանումների կրակը լռեցվել է։ Հայկական կողմից տուժածներ չկան։

 

Մեկնաբանել