Գլխավոր ՄՇԱԿՈՒՅԹԸ՝ ՄԱՐԶԵՐՈՒՄ «Իմ սիրտը Կապանում է»․ Հրանտ Դանիելյանի նկարների ցուցահանդեսը Երեւանում (տեսանյութ, ֆոտոշարք)

«Իմ սիրտը Կապանում է»․ Հրանտ Դանիելյանի նկարների ցուցահանդեսը Երեւանում (տեսանյութ, ֆոտոշարք)

0

Հայաստանի նկարիչների միությունում սեպտեմբերի 1-ից  բացվել է կապանցի գեղանկարիչ Հրանտ Դանիելյանի վերջին տարիների աշխատանքների «Իմ սիրտը Կապանում է» խորագրով ցուցահանդեսը։
«Այս ցուցահանդեսով մեր ընտանիքը սկիզբ կդնի հորս հիշատակին նվիրված մշակութային մի շարք նախագծերի մեկնարկին:
Առաջիկայում Կապանում գտնվող հորս արվեստանոցը կվերակառուցվի թանգարանի, կրկին քաղաքի հյուրերը եւ կապանցիները հնարավորություն կունենան այցելել հորս կողմից այնքան փայփայանքով ստեղծված արվեստի անկյունը»,-ֆեյսբուկյան գրառման գրել է նկարչի որդին՝ Ազգային ժողովի պատգամավոր Դավիթ Դանիելյանը։

Ներկայացնում ենք « ABN․ Armenian Business News» հեռուստատեսության պատրաստած տեսանյութը․

Ցուցահանդեսը կշարունակվի մինչեւ սեպտեմբերի 7-ը։

Մեկնաբանել