Գլխավոր Արտակարգ Իջեւանի գինու գործարանի մոտակայքում բռնկված հրդեհի 4 ուղղություններից 3-ը մարվել է (տեսանյութ)

Իջեւանի գինու գործարանի մոտակայքում բռնկված հրդեհի 4 ուղղություններից 3-ը մարվել է (տեսանյութ)

0

Իջեւանի գինու գործարանի մոտ սեպտեմբերին 3-ին հրդեհաշիջման աշխատանքները վերսկսելու նպատակով դեպքի վայր են մեկնել Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատների օպերատիվ խմբերը եւ մեկ մարտական հաշվարկ։

Ինչպես Marzer.am-ը տեղեկացավ  ԱԻՆ-ից, հրդեհաշիջման աշխատանքներին մասնակցում է ՊՆ մեկ ուղղաթիռ եւ 82 փրկարար ծառայող։

Օգոստոսի 31-ին ժամը 13։25-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ էր ստացվել, որ Իջեւան քաղաքի գինու գործարանի մոտակայքում այրվում է խոտածածկույթ:

Դեպքի վայր էր մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երեք մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ այրվում է մոտ 5-6 հա խոտածածկույթ:

Հրդեհի 4 ուղղություններից 3-ը մարվել է, 4-րդ ուղղությամբ կա 3 ծխացող օջախ․ 13 հրշեջ-փրկարարների կողմից սահմանվել է հերթապահություն:

Մեկնաբանել