Գլխավոր Հասարակություն Երեւանում նոր գրասենյակ է բացվել՝ ԼԳԲՏՔ համայնքի համար․hraparak.am

Երեւանում նոր գրասենյակ է բացվել՝ ԼԳԲՏՔ համայնքի համար․hraparak.am

0

«Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ի կողմից Երեւանում բացվել է նոր գրասենյակ՝ որպես ապահով տարածք ԼԳԲՏՔ տրանս համայնքի համար։ Տեղեկությունը, ըստ Hraparak.am-ի՝ հայտնում է Հայաստանում Շվեդիայի դեսպանատունը։

Նշվում է, որ գրասենյակի բացման արարողությանը ներկա է եղել նաեւ Հայաստանում Շվեդիայի դեսպան Պատրիկ Սվենսոնը, ինչպես նաեւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը` ի նշան նախաձեռնության աջակցության։ Արարողությանը ներկա են եղել նաեւ Նիդեռլանդների, Միացյալ Թագավորության դեսպանները։

Մեկնաբանել