Գլխավոր Արտակարգ Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքում եւ Վայոց ձորում 3-4, Երեւանում՝ 2-3...

Իրանում գրանցված երկրաշարժը զգացվել է Սյունիքում եւ Վայոց ձորում 3-4, Երեւանում՝ 2-3 բալ ուժգնությամբ

0

2023թ․  հունվարի 18-ին, տեղական ժամանակով ժամը՝ 14:08-ին (Գրինվիչի ժամանակով ժամը՝ 10:08-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 38.29⁰ եւ արեւելյան երկայնության 44.96⁰ աշխարհագրական կոորդինատներով Իրան՝ Սալմաս քաղաքից 20 կմ հյուսիս-արեւելք, օջախի 10 կմ խորությամբ, 5.6 մագնիտուդով երկրաշարժ: Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 8 բալ:

Երկրաշարժը զգացվել է Սյունիքի եւ Վայոց ձորի մարզերում 3-4 բալ, Արարատ, Արմավիրի մարզերում եւ Երեւան քաղաքում ` 2-3 բալ ուժգնությամբ։

 

Մեկնաբանել