Գլխավոր Без рубрики Վայոց ձորի մարզպետը շնորհավորել է Վարդանուշ տատին՝ 100-ամյակի առթիվ (ֆոտոշարք)

Վայոց ձորի մարզպետը շնորհավորել է Վարդանուշ տատին՝ 100-ամյակի առթիվ (ֆոտոշարք)

0

 Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն մարտի 14-ին այցելել է  Եղեգիս համայնքի Շատին գյուղի բնակիչ հարյուրամյա Վարդանուշ Գյուլնազարյանին՝ շնորհավորելու նրա հոբելյանական տարեդարձը:

Արարատ Գրիգորյանը ջերմ զրույց ունեցավ Վարդանուշ տատիկի հետ, հետաքրքրվեց հոբելյարի առողջությամբ եւ նրան մաղթեց երջանիկ ծերություն:       Ներկա էին նաեւ Եղեգիս համայնքի ղեկավար Արթուր Ստեփանյանը եւ մարզպետարանի առողջապահության եւ սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը:      Մարզպետը եւ համայնքի ղեկավարը Վարդանուշ տատիկին նվերներ, ծաղիկներ ու ֆինանսական աջակցություն տրամադրեցին։

Վարդանուշ Եղյայի Գյուլնազարյանը ծնվել է 1923 թվականի մարտի 13-ին, Եղեգիս համայնքի Շատին բնակավայրում: Ունի 6 երեխա, 13 թոռ, 29 ծոռ: Աշխատել է գյուղատնտեսության բնագավառում եւ լավ աշխատանքի համար խորհրդային տարիներին արժանացել պարգեւների:

« Առողջություն եւ երջանիկ ծերություն մեկ դարը բոլորած բոլոր վայոցձորցիներին»,-նշված է Վայոց ձորի մարզպետարանի էջում։

 

Մեկնաբանել