Գլխավոր Без рубрики Ցուցարարները Անդրանիկ Քոչարյանի տան մոտ վանկարկեցին «ամոթ»․news.am

Ցուցարարները Անդրանիկ Քոչարյանի տան մոտ վանկարկեցին «ամոթ»․news.am

0

Երեւանում իրազեկման ակցիա իրականացնող երիտասարդները երթով հասան ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի տան մոտ եւ այնտեղ կարճ ակցիա իրականացրեցին: Այս մասին տեղեկացնում է news.am-ը։

«Մեր նպատակը որեւիցե շենք մտնելը չէ, որ մեր վրա կրակեք, կամ չկրակեք: Նրանք մեզ ամենակարեւոր կրակելու տեղից են զրկել,մենք գիտենք՝ մեր զենքերը որտեղ պետք է ուղղենք: Դուք մեզ դրանից եք զրկել, մենք ասում ենք՝ հետ կանգնեք այս ցեղասպան գործից, մենք գիտենք մեր զենքերը ուր ենք ուղղելու, հանուն Արցախի»,- ասաց ցուցարաներից մեկը:

Այնուհետեւ նրանք վանկարկեցին «Արցախ»:

Հիշեցնենք, որ ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը երեկ հարցազրույցի ընթացքում ասել էր, որ եթե անհրաժեշտություն լինի կրակելու են ցուցարարների վրա։

Մեկնաբանել