Գլխավոր Ահազանգ Ադրբեջանական զորքերի` Ստեփանակերտ մտնելու լուրը իրականությանը չի համապատասխանում. տեղեկատվական շտաբ

Ադրբեջանական զորքերի` Ստեփանակերտ մտնելու լուրը իրականությանը չի համապատասխանում. տեղեկատվական շտաբ

0

․ Համացանցում շրջանառվող լուրը, թե իբր ադրբեջանական զորք է մտել Ստեփանակերտ, իրականությանը չի համապատասխանում:

Այս մասին տեղեկացնում է Արցախի տեղեկատվական շտաբը։

«Ստեփանակերտի մատույցներում սեպտեմբերի 21-ին ադրբեջանական կողմի՝ հրադադարի խախտումից հետո, իրավիճակի հետագա լարումից խուսափելու նպատակով, ռուս խաղաղապահներ են տեղակայվել քաղաքի մատույցներում՝ ներառյալ Կրկժան թաղամասում:

Խնդրում ենք տուրք չտալ խուճապային տրամադրություն ստեղծող գրառումներին, հետեւել միայն պաշտոնական լրահոսին:

Իրադրության եւ կառավարության կողմից ձեռնարկվող քայլերի մասին Արցախի տեղեկատվական շտաբը տեղեկություններ է հաղորդում պարբերաբար», – ասվում է հաղորդագրության մեջ:

Մեկնաբանել