Ըստ Հայաստանի վարչապետի մամուլի քարտուղար Նազելի Բաղդասարյանի, հոկտեմբերի 1-ին, ժամը 16:00 դրությամբ՝ Արցախից Հայաստան է եկել 100 490 բռնի տեղահանված անձ
Նրա ներկայացմամբ, տրանսպորտային միջոցների թիվը 21.103 է, իրականացվել է 84.956 անձի հաշվառում, որոնցից՝ 41056-ը արական սեռի են, իսկ 43900-ը իգական սեռի են:
Հայաստանում կառավարության տրամադրած կեցավայրերից այս պահին օգտվում է 47․322 հոգի։



