Հայաստանի ծանրամարտի հավաքականի անդամ Գարիկ Կարապետյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության ոսկե մեդալակիր:
Մեքսիկական Գվադալախարա քաղաքում ընթացող աշխարհի երիտասարդների առաջնության տղամարդկանց 102 կգ քաշային կարգում Կարապետյանը պոկում վարժություն գլխավերեւում պահել է 175 կգ եւ դարձել փոքր ոսկե մեդալակիր: Հրում վարժությունում նա բարձրացրել է 203 կգ եւ նվաճել փոքր արծաթե մեդալ: Երկամարտի 378 կգ արդյունքով Գարիկ Կարապետյանը դարձել է երիտասարդների աշխարհի առաջնության չեմպիոն:
Ավելի վաղ երիտասարդների ԱԱ-ում ոսկե մեդալակիր էր դարձել Գոռ Սահակյանը եւ Ալեքսանդրա Գրիգորյանը: