
Հայաստանի գլխավոր դատախազությունը պահանջում է Գագիկ Ծառուկյանից բռնագանձել 79 անշարժ գույք, 42 տրանսպորտային միջոց, 86 մլրդ դրամ, 39 իրավաբանական անձանցում բաժնեմասեր և բաժնետոմսեր․ դատախազության այս հայատարարությունը տարակուսանք առաջացրեց շատերի մոտ։
Հայաստանի իշխանությունը այս էլ որերորդ անգամ հիշում է Ծառուկյանին՝ միայն հայտարարությունների տեսքով։

Որոշ վերլուծաբաններ հիշում են նախկին իշխանությունների ժամանակաշրջանը, երբ Ծառուկյանի թեթեւ ձեռքով սնանկացավ աբովյանցի գործարար Արթուր Հարությունյանը, որը ընդամենը փորձել էր իր տրանսպորտային բիզնեսով ձեռնոց նետել Ծառուկյանին։ Հետո, ՀՀ նախագահի հորդորով Արթուր Հարությունյանը Ծառուկյանին է փոխանցում «Աբովյան» հեռուստաընկերության բաժնետոմսերը։ Հեղափոխությունից հետո Հարությունյանի կողմից սկսված դատական պրոցեսները մինչեւ օրս կարծես չեն ուզում ավարտվել։
Marzer.am-ի հավաստի աղբյուրներով՝ Գագիկ Ծառուկյանի հաշվեհամարների վրա արգելանք չի դրվել, ի տարբերություն նրանց, ովքեր անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով։ Սրան էլ եթե գումարենք այն, որ Ծառուկյանի փաստաբանական խումբը տարածել է հայտարարություն՝ նշելով, որ անհրաժեշտ փաստաթղթերը կներկայացվեն դատախազություն՝ ապացուցելով, որ Ծառուկյանը ապօրինի գույք չունի։
Սրանից ենթադրվում է՝ որ դատախազության հայտարարությունը ոչինչ չի փոխի Ծառուկյանի կյանքում ու սա նպատակ ունի միայն նրան կանխարգելել մասնակցելու Հայաստանի քաղաքական պրոցեսներին։ Իշխանությունը այս հայտարարությամբ պարզապես փորձում է վախեցնել Գագիկ Ծառուկյանին՝ զգուշացնելով խելոք մնալ։